«Հայաստանի նման սուրբ օրենքների երկիրը վերածում են վաշխառուական կրպակի»
06.12.2019 | 01:48
Զինվորական ծառայությունից այս ու այն կերպ խուսափած, երկիրը լքած մարդկանց վերադարձի նոր հնարավորությունը նոր խմորումների ու իրարամերժ վերլուծությունների առիթ է դարձել: Ի՞նչ է տալու արագացված զինվորական ծառայությունը, առաջին հերթին, վերադարձի՞ հնարավորություն: Գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ դիրքորոշումը կտրուկ է. «Պետք չէ, նրանք Հայաստան թող չգան ընդհանրապես: Հայաստանը իմ տունն է, ով այդպես չի մտածում ու բանակում չծառայելու համար լքում է երկիրը, ինչքան հեռու գնա, այնքան լավ: Խնդիրը Հայաստանում թվաքանակ պահելը չէ, խնդիրը շատ ավելի լուրջ է՝ հոգեբանական խորքերում: Մենք այս ամբողջ աղբի մեջ մոռացել ենք մարդկայինը: Այդ կերպ չենք կարող պահել մեր տունը, մեր հայրենիքը»:
Տասը միլիոն դրամով ծառայության հարց լուծելը զրուցակիցս համարում է գարշելի որոշում, ասում է՝ Խորենացին, Նժդեհը ազգ-բանակ ստեղծելու կրողն ու հիմնադիրն են, փողի հետ կապել հայրենասիրությունը նշանակում է Հայաստանի նման սուրբ օրենքների երկիրը վերածել վաշխառուական կրպակի, ինչը որ արվում է հիմա:
Վերջին օրերին մեծ աղմուկ հանած լուրին էլ անդրադարձանք. Ռուսաստանում Նժեհի արձանը ներկեցին, մեզ մոտ էլ, կարելի է ասել՝ ի պատասխան, Գրիբոյեդովի արձանը ներկեցին: Ի՞նչ որակում կարելի է տալ կատարվածին:
«Գրիբոյեդովը կիսահայ է՝ նախ, երկրորդ՝ ինչու՞ են Գրիբոյեդովի արձանը ներկում, իսկ Ռուսաստանում Նժդեհի արձանը ռուսները չեն սրբապղծել, հրեա-ադրբեջանական դաշինքի ձեռքի գործն է: ՈՒրիշ ոչ ոք չի կարող անել նման բան. նրանք են ատում Նժդեհին»,- ասաց գրողը, շեշտելով, որ նման հարցում պետք չէ լռել, բայց այստեղ-այնտեղ բողոքներ հղելով, հատակին պառկել ու վեր չկենալով հարց չի լուծվում: «Եթե նույնիսկ շատ փոքր ես, 300 սպարտացիների նման, բայց ուժ ես ներկայացնում, հոգի ունես, այստեղ արդեն խնդիրը տեղափոխվում է ուրիշ հարթություն: Ինքդ քեզ ճանաչիր, ինքդ քեզ հարգիր, արժանապատիվ տեսակ եղիր, ինչպես եղել է հայ ժողովուրդը, և, ըստ այդմ, հարցերդ լուծիր: Կարծում եմ՝ այսօր ազգային գիտակցությունը ջնջելու նախագիծ կա»: Գրողը խնդիրների լուծման հետևյալ մեխանիզմն է առաջարկում. ռազմական դիկտատուրա՝ մեկ տարի, գաղափարական մաքրում, դեմոկրատական ընտրություններ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ